ԵՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ

ԵՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ

13:50 9 Օգս, 2019

ԵՏՄ-ում արտադրվող եւ արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա կարծիքով՝ հիմա շատ վեճեր կան այն մասին, թե այդ նորմերն ինչպիսին պետք է լինեն եւ արդյոք ավելցուկային չեն լինի:

«Բայց ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա:

Մեդվեդեւը նաեւ խոսել է միավորման մեջ տեխկանոնակարգերի կատարելագործման աշխատանքներն ուժեղացնելու պայմանավորվածության մասին:

Ուրբաթ ղրղզական Չոլպոն-Ատայում Իսիկ Կուլ լճի ափին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բացի Ռուսաստանի վարչապետից, գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները:

Մեդվեդեւն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն մաքսատուրքերի տեղաբաշխման, ընդհանուր ֆինանասական շուկայի, ԵՏՄ ալկոհոլային շուկայի կարգավորման հարցերը, ինչպես նաեւ թվային օրակարգը:

Նա նաեւ հայտարարել է Սերբիայի եւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն արագացնելու անհրաժեշտության մասին: Սա, նրա խոսքով, ԵՏՄ երկրների տնտեսություններին լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում:

loading...