Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի սահմանին թուրքական Ռեյհանլի գավառի ռազմամթերքի պահեստում

Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի սահմանին թուրքական Ռեյհանլի գավառի ռազմամթերքի պահեստում

12:02 9 Օգս, 2019

Ուրբաթ գիշերը պայթյունների շարք է տեղի ունեցել Սիրիայի սահմանին թուրքական Ռեյհանլի գավառի ռազմամթերքի պահեստում, զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է NTV-ն:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները, բժիշկները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները: Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չէ:

Ռազմամթերքի պահեստին հարակից տարածքների բնակիչները տարհանվել են: Նշվում է, որ պայթյունի վայր տանող ճանապարհները ներկայումս փակված են:

loading...