Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը 48 ժամով ձերբակալվել է

Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը 48 ժամով ձերբակալվել է

11:33 9 Օգս, 2019

Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար եւ պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի համախոհ Ֆարիդ Նիյազովը իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 48 ժամով ձերբակալվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբանը:

«Օրանսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները Նիյազովին ձերբակալել են 48 ժամով»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Նիյազովին կասկածում են պատանդառությանը մասնակցության մեջ: Դատարանը 2 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի մասին:

Նիյազովը Աթամբաեւի հետ միասին ձերբակալվել է հինգշաբթի իրավապահ մարմինների անցկացրած գործողության արդյունքում, որը տեւել է գրեթե մեկ օր: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել էր անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն, որը ձախողվել էր: Նստավայրը պահպանող նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ էին մղել եւ 6 մարտիկի պատանդ վերցրել: Դրանից հետո գյուղի շրջանում բախումներ էին սկսվել այնտեղ ժամանած միլիցիայի լրացուցիչ ուժերի եւ Աթամբաեւին աջակցող քաղաքացիների միջեւ:

Ուժայինների երկրորդ փորձը հաջող էր եղել, եւ օգոստոսի 8-ին Աթամբաեւն ու նրա կողմնակիցները, ներառյալ Նիյազովը, ձերբակալվել էին:

loading...