«Սեւանից բաց թողնված ջուրը նախորդ տարվա համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով». Նիկոլ Փաշինյան

«Սեւանից բաց թողնված ջուրը նախորդ տարվա համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով». Նիկոլ Փաշինյան

18:17 8 Օգս, 2019

Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այս տարվա օգոստոսի 2-ի երկուսի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հեվալյալ ջրառ անել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»։

loading...