Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

16:47 8 Օգս, 2019

Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա Ժորա Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 7-ին, ժամը 11.55-ին, Ժ.Հովհաննիսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն։

loading...