Արարատի մարզում այրվել է Toyota Land Cruiser ավտոմեքենա

Արարատի մարզում այրվել է Toyota Land Cruiser ավտոմեքենա

16:33 8 Օգս, 2019

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկի Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը՝ 03։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Աճառյան փողոցի թիվ 3 տան բնակիչ 25-ամյա Հարութիկ Մկրտչյանին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայում։ Քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

loading...