ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները գրեթե 700 մարդու են ձերբակալել

ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները գրեթե 700 մարդու են ձերբակալել

14:59 8 Օգս, 2019

ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները չորեքշաբթի ձերբակալել են 680 մարդու  երկրի հարավում՝ Միսիսիպի նահանգում միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Associated Press- ին:

Նրա հաղորդմամբ՝ ստուգայցերը խոշորագույնն են դարձել 2008-ից հետո, երբ Ջորջ Բուշ կրտսերի հրամանով  գործողությունն իրականացվել էր Այովա նահանգում: Միսիսիպիում բոլոր ձերբակալվսծները

Լատինական Ամերիկայից են եւ աշխատել են սննդի գործարաններում:

Գործակալությունը նշում է, որ ստուգայցերը տեղի են ունեցել  Էլ Պասո նախագահ Դոնալդ Թրամփի այցից մի քանի ժամ առաջ, որտեղ օգոստոսի 3-ին 21-ամյա տղամարդը կրակ էր բացել Cielo Vista առեւտրի կենտրոնի Walmart խանութում:

Զոհվել էր 22 մարդ, այդ թվում 8 մեքսիկացի, ավելի քան 20 այցելուներ վնասվածքներ էին ստացել, ոստիկանությունը ձերբակալել էր հարձակվողին:

 

loading...