Կառավարության նիստի օրակարգում 33 հարց է, որից 24-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին;

–  2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին;

– 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին:

 

ԱՎԵԼԻՆ