Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

19:28 7 Օգս, 2019

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը այսօր՝ օգոստոսի 7-ին հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայությունը։ Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին եւ մաղթեց հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու եւ ընդլայնելու ուղությամբ:

loading...