Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

18:53 7 Օգս, 2019

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

– 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,

– 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

– 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

– 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

– 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

– 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,

– 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

– 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,

– 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- գրել է վարչապետը:

loading...