Գեղարքունիքում 3–ամյա երեխային վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գեղարքունիքում 3–ամյա երեխային վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:17 7 Օգս, 2019

Գեղարքունիքի մարզում մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ քրեկան գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտիեց։

Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

loading...