«Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքներով առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքներով առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է

13:50 7 Օգս, 2019

Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Այս մասին 1lur.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ–ից։ Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը։

loading...