Խորհուրդներ որոնք կօգնեն գրավել տղամարդկանց

Պաշտպան

Պաշտպանի գրկախառնությունը ամբողջովին ապահովության զգացում է տալիս: Երբ մեկը հետևից գրկում է և իր ձեռքերը փաթաթում իր դիմացինի իրանին, այդպես նա կայունություն է տալիս և պաշտպանի դեր է տանում: Այս դիրքը խոսում է այն մասին, որ այս հարաբերությունները կառուցված են վստահության վրա և զույգը միշտ հոգ է տանում միմյանց մասին: «Ձեզ հետևից գրկելով՝ նա կարծես փորձում է պատսպարել ձեզ,» – գրում է Փաթի Վուդը:

Նուրբ հպումներ մեջքին
Մեջքը գրկելով և թեթև հպվելով գրկախառնությունը խոսում է վստահության մասին: Այն մարդիկ ովքեր թեթև հպվում կամ ձեռքը նրբորեն քսում են դիմացինի մեջքին, հիշեցնում են միմյանց, թե ինչքան կարևոր են նրանք իրենց կյանքում: Այդ դիրքը խոսում է միմյանց հանդեպ բաց լինելու մասին: «Մեջքը մարմնի շատ խոցելի հատված է: Դուք չեք կարող տեսնել ձեր մեջքը, ուստի եթե մեկը դիպչում է ձեր մեջքին, դուք ցնցվում եք,» – գրում է Վուդը: Ուստի այսպիսի գրկախառնությամբ դուք հարմարավետություն եք տալիս ձեր դիմացինին։

Թեթև հարված մեջքին
Մեջքին թեթև հարվածը խոսում է ընկերության մասին: Գրեթե բոլորն էլ գրկախառնվելիս թեթև հարվածում են դիմացինի մեջքը՝ որպես հարմարավետության նշան: Այսպիսի գրկախառնություններում չկա մտերմության նշան: Սա չի խոսում սիրային հարաբերությունների կամ մոտ լինելու մասին: Սա ավելի շատ այնպիսի հարաբերություն է, որը զարգացում չունի: «Հենց այսպես են տղամարդիկ գրկում իրենց ընկերներին. Սա ամենևին էլ ռոմանտիկ չէ,» – գրում է բժիշկ Քրիստոֆեր Բլազինան: Նա նաև ասում է. «Եթե տղամարդը ձեզ այնսպես է գրկում, ուրեմն ձեր հարաբերությունները զարգացում չեն ունենա:»

Դանդաղ պար
Դանդաղ պարն ամբողջովին սիրային հարաբերությունների և ռոմանտիզմի մասին է: Զուգընկերը իր ձեռքերը փաթաում է իր սիրելիի իրանի շուրջ, մինչ նա իր ձեռքերը դնում է զուգընկերոջ պարանոցին և սկսվում է դանդաղ և ռոմանտիկ պարը: Այս գրկախառնումը հատուկ է երիտասարդ սիրահարներին և սիրո մեջ «սկսնակներին»:

Հասնել-գրկելը
Այս գրկախառնումը խոսում է զույգի հոգատար լինելու մասին: Նրանք միշտ միմյանց օգնում են դժվար պահերին: Զուգընկերն իր ձեռքը դնում է իր սիրելիի ուսին և ստեղծում է կարծես կես-գրկախառնություն: Այս գրկախառնությունը խոսում է երկուսի անբաժան լինելու մասին, սակայն ոչ սիրային կապի: Դո Զանտամատան ասում է. «Լավ ընկերներն օգնում են ձեզ գտնել այն կարևոր բաները, երբ դուք կորցնում եք դրանք…ձեր ժպիտը, ձեր հույսը և ձեր քաջությունը:» Այսպես գրկելով՝ դուք ձեզ ֆիզիկապես միացնում եք այնքան, որքան, որ էմոցիոնալ առումով եք կապված:

Փակուղի
Փակուղին շատ ամուր գրկախառնումն է, որը կարծես խոսում է կորցնելու վախի մասին: Այսպիսի գրկախառնությամբ երկուսն էլ միացնում են միմյանց այնքան ուժեղ, որքան կարող են: Այս դիրքով կարծես գրկախառնվողները ցույց են տալիս, որ նրանք երբեք թույլ չենք տա նրանց հեռանալ իրենց կյանքից:

Թռիչքով գրկախառնությունը
Թռիչքով գրկախառնությունը խոսում է կրքի մասին: Ցատկելով սիրելիի գիրկը՝ դուք ցույց եք տալիս ձեր խորը կապվածությունը և անվերջ կիրքը:

Լոնդոնի կամուրջ
Լոնդոնի կամուրջ գրկախառնություն նշանակում է ինչքան հնարավոր է հեռու մնալ: Գրկախառնվողները միմյանց գրկում են մարմնի վերևի հատվածով, իսկ ներքևի հատվածը հեռու են պահում: Այս գևկախառնությունը ցույց է տալիս երկուսի անհամաձայնության և սառը հարաբերությունների մասին: Այսպիսի գրկախառնությամբ դուք ցույց եք տալիս, որ երկուսդ էլ ցանկություն չունեք մտերմանալու:

Աչքերով կապ
Աչքերով գրկախառնումը խոսում է հոգիների խորը կապի մասին: Անկախ նրանից, թե ինչպիսի գրկախառնություն է, աչքերը միմյանց վրա պահելը շատ կարևոր է: Այս դիրքը մեծ սիրո և անձնական կապի մասին է խոսում: Այսպես մարդիկ տեսնում են միմյանց մինչև հոգու խորքը: Այսպիսի հարաբերությունները գրեթե անհնար է կոտրել:

Արձանի գրկախառնություն
Արձանի գրկախառնումը խոսում է միակողմանի հարաբերությունների մասին: Այսպիսի գրկախառնության ժամանակ մեկը մյուսին շատ ամուր է գրկում, մինչ ընդունողը ուղղակի արձանի նման կանգնում է: Այս դիրքը խոսում է անհավասարակշիռ հարաբերությունների մասին: Եվ սա ամենևին չի կարող համարվել ընկերության նշան, քանի որ չկա փոխադարձ ոչ մի պատասխան:

Գրպանի գրկախառնություն
Գրպանի գրկախառնությունը խոսում է հարմարավետության և հանգստի մասին: Այսպիսի գրկախառնության ժամանակ երկուսն էլ միմյանց ձեռքերը դնում են մյուսի գրպանների մեջ: Այսպիսի հարաբերությունների ժամանակ դուք կարիք չունեք ձեր զուգընկերոջը որևէ բան ապացուցելու. դուք հանգիստ եք և ձեզ մոտ ամեն ինչ հաջողված է:

ԱՎԵԼԻՆ