Ստեփանակերտում մեկնարկել է համահայկական հանրահավաքը (ուղիղ)

Ստեփանակերտում մեկնարկել է համահայկական հանրահավաքը (ուղիղ)

19:29 5 Օգս, 2019

Ստեփանակերտում մեկնարկել է ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես է գալիս Բակո Սահակյանը։

Արցախի կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է. «Համահայկական խաղերը սպորտի միջոցով «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնության, համերաշխության գաղափարներ է տարածումն համայն հայության շրջանում: Ձեր մասնակցությունն այս կարևոր միջոցառումներին ևս մեկ անգամ կփաստի համազգային գերակայությունների նկատմամբ մեր միասնական դիրքորոշումը հստակեցնելու, մեր ուժերը համախմբելու և բռունցքվելու կարողությունը»:

Արցախի վարչական տարբեր շրջանների վարչակազմերը ակտիվ մասնակցում են այսօրվա հավաքի կազմակերպմանը։
Մասնավորապես, Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարել է, որ ստանձնում է քաշաթաղցիների տեղափոխումը և մասնակցությունն այդ միջոցառմանը, և օգոստոսի 5-ին ավտոբուսով անվճար կկազմակերպվի Բերձոր→Ստեփանակերտ→Բերձոր ուղևորափոխադրում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի ընթացքում ֆեյսբուքյան «լայվով» դիմել էր արցախցիներին՝ հայտարարելով , որ օգոստոսի 5–ին կարևոր խոսակցությւուն է ունենալու նրանց հետ։

loading...