Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

16:47 5 Օգս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Հերթական հանդիպումը  մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։

Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած  և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է  դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։

Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

loading...