Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հեռու գտնվել առափնյա հատվածից

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հեռու գտնվել առափնյա հատվածից

15:57 5 Օգս, 2019

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից։ Այդ մասին ասվում է  Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- նշվում է հայտարարությունում։

loading...