Կան մութ կետեր «Սանիթեք» – Երեւանի քաղաքապետարան բանակցությունների մեջ

Կան մութ կետեր, մութ անկյուներ «Սանիթեք» – Երեւանի քաղաքապետարան նամակագրության եւ բանակցությունների մեջ: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց  Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Ես նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից գրավոր եմ պահանջել 6 ամիսների` սկսած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների նամակագրությունը, իրենք միայն վերջին  2-3 ամսվա նամակագրությունն են տվել, որը ոչինչ չի ասում: Բայց էս բանակցությունները պետք է հանրայնացնել, պետք է ավագանու անդամները եւ լրագրողները տեղեկացված լինեն»,- ասաց Մանրիկյանը:

Նրա խոսքով` հստակ է, որ քաղաքապետարանի եւ «Սանիթեք»-ի միջեւ պայմանավորվածություն է եղել, որը 1-2 ամիս անց չեղարկվել է:

«Ուղղակի պետք է հասկանանք` ով որ կետում է խաբում, եւ դա պետք է անպայման լուսաբանվի»,- հավելեց ավագանու անդամը:

ԱՎԵԼԻՆ