Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

13:34 4 Օգս, 2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Poland Open մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականում նորամուտը նշած 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճել է հաղթողի կոչումը:

Եզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր թուրք Ահմեդ Յիլմազին նկատմամբ, կիսաեզրափակիչում նույն հաշվով՝ ամերիկացի Ռայմոնդ Բանքերին։

87 կգ քաշային կարգում օգոստոսի 4-ին անցկացվելիք եզրափակիչում կգոտեմարտեն Հայաստանի ներկայացուցիչներ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

loading...