Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»-ին (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»-ին (ուղիղ)

18:16 2 Օգս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 2-ին, մասնակցում է «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»–ին։ Այս պահին այնտեղ են նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Իմ քայլի մի խումբ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սևանի ափին մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։

Միջոցառման շրջանակում Հայաստան է ժամանել 100-ից ավելի մենթոր և հաջողակ ձեռներեց, ներդրողներ:

Նրանք 7 օրվա ընթացքում  իրենց փորձը կներկայացնեն մասնակից ստարտափներին, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։

loading...