Արծրուն Հովհաննիսյանը` 2019թ. ամառային զորակոչի մասին

Արծրուն Հովհաննիսյանը` 2019թ. ամառային զորակոչի մասին

14:48 2 Օգս, 2019

Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի:

«Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաեւ այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ եւ այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:

Կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում:

Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում բարի ծառայություն»,–նշել  է նա:

loading...