ՏՏ համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. Տիգրան Ավինյան

ՏՏ համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. Տիգրան Ավինյան

20:03 29 Հլս, 2019

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ը (WCIT 2019) կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին եւ առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին եւ այլ թեմաներին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին:

Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ եւ ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով է նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել եւ նախանշել կազմակերպչական հետագա քայլերը:

loading...