Տեղական արտադրանք. խոնավ անձեռոցիկներ, ականջ մաքրող չոփիկներ, բամբակ

«Պարզվում է Հայաստանում 3 ամիս առաջ բացվել է մի հետաքրքիր գործարան, որտեղ տեղադրված են շվեյցարական և այլ առաջատար տեխնոլոգիաներ, և արտադրվում են մի քանի տեսակի տնտեսական, կենցաղային ապրանքներ. խոնավ անձեռոցիկների լայն տեսականի, ականջ մաքրող չոփիկներ, բամբակյա դիսկեր, բամբակ: Ընկերության անունն է CARE GROUP, հիմնական ապրանքանիշը՝ Snow Lady: Տպավորիչ էր այս ամենը տեսնել և հաճելի զգացողություն, որ արտադրանքը ամբողջովին հայկական է: Համոզված եմ, որ շնորհիվ #BSC-ի, ընկերությունը հեղափոխություն կանի հայկական շուկայում` հայկական արտադրանքով:

 

Երկու խնդրանք.

1. Եթե նկատել եք տեսականին որևէ սուպերմարկետում + դրեք

2. Տարածեք, որ որքան հնարավոր է շատ մարդ իմանա հայկական արտրադրանքի մասին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Գևորգյանը, հրապարակելով նաև այս լուսանկարները:

ԱՎԵԼԻՆ