Զինծառայող է զոհվել

Զինծառայող է զոհվել

10:34 24 Հլս, 2019

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

loading...