Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

10:17 24 Հլս, 2019

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված ամառանոցի բնակիչ 30-ամյա Արսեն Կ․-ն է, ով ամառանոցում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արսեն Կ․-ն ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։

loading...