Զիդան․ Բեյլը չխաղաց «Բավարիայի» դեմ, քանի որ չցանկացավ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հրաժարվել է մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպմանը։

«Բեյլը չխաղաց «Բավարիայի» դեմ, քանի որ չցանկացավ։ Նա ասաց, որի չի ցանկանում դուրս գալ խաղադաշտ, եթե ակումբը աշխատում է իր հեռանալու վրա։ Ես երբեք առանց հարգանքի չեմ խոսում ֆուտբոլիստների մասին, նրանք են ակումբի ամենակարեւոր օղակը։ Ես միշտ աջակցում եմ նրանց։ Ընդամենը հայտնել եմ իրողությունը, ասել եմ, որ ակումբը աշխատում է Բեյլի տրանսֆերի ուղղությամբ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ԱՎԵԼԻՆ