Անվճար լիցենզիա տրամադրելով, վտանգի տակ են դնում ոչ միայն տաքսամատորային այլեւ ընդհանուր ուղևորափոխադրող տրանսպորտային ոլորտը.Ա.Դալլաքյան

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ մտահոգություններովս կիսվել վարչապետի հայտարարության վերաբերյալ, որը առնչվում էր տրանսպորտային ոլորտին, իսկ ավելի կոնկրետ տաքսամատորային ծառայություն մատուցող ընկերություններին կամ անհատներին։
Նախ նշեմ նման մոտեցումը ոչ մասնագիտական է ոլորտի նկատմամբ, քանի որ անվճար լիցենզիա տրամադրելով, վտանգի տակ են դնում ոչ միայն տաքսամատորային ոլորտը, այլ նաև ընդհանուր ուղևորափոխադրող տրանսպորտային ոլորտը ինչպես նաև հասարակությանը անվտանգությունը։ Կանոնակարգելու փոխարեն ավելի են խորացնում և բարդեցնում խնդիրները։
Կառավարությունը խոսում է միասնական ցանց ունենալու գաղափարից, սակայն միտումնավոր անում է այն ամենը ինչը հակասում է դրան։
Նշեմ նաև առհասարակ անվճար լիցենզիա բաժանելով, մենք ունենալու ենք վերահսկողության և անվտանգության խնդիր, էլ չեմ ասում էլեկտրոնային հարթակում գործող տաքսամատորային ընկերություններին, որտեղ արտոնագիր էլ պետք չէ, ընդամենը մեկ հավելված։
Հարգելի’ Կառավարություն,կոչ ենք անում արատավոր պրակտիկայից զերծ մնալ, ոլորտում առկա հիմնախնդիրներին ավելի մասնագիտացված մոտեցում ցուցաբերել իրավիճակին և ոլորտին ճիշտ գնահատեք, այլապես ստեղծված տրանսպորտային ոլորտի կոլապսից դուրս հաստատ չենք գա։
Ազգային Ժողովի պատգամավոր՝ Արթուր Դալլաքյան»։

https://www.facebook.com/milena.poghosyan.5/posts/1683116315165454

ԱՎԵԼԻՆ