Մանկական սննդի մեջ չափից ավելի շաքար կա. ԱՀԿ

Մանկական սննդի շուկայում բազմաթիվ մթերքներ աչքի են ընկնում բավական վատ բաղադրությամբ, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի փորձագետները։

Մանկական սննդի շատ տեսակներում չափից ավելի բարձր է շաքարի պարունակությունը, գրում է Food and Drink Business-ը։ Նման քանակությամբ շաքարը վտանգավոր է թե՛ ինքնին, թե՛ նաեւ նպաստում է երեխայի անհամարժեք սննդային հակումների առաջացմանը։ Հետագայում երեխան, որին փոքր հասակից կերակրել են շաքարով, հակում կունենա քաղցրեղենի հանդեպ։

Բացի զուտ շաքարից (որը, փորձագետների խոսքով, կազմում է մրգային խյուսերի էներգետիկ արժեքի 70 տոկոսը), մանկական սննդի ոլորտում հարցեր է առաջացնում կոնցենտրացված մրգահյութերի, տարբեր քաղցրացնող նյութերի առկայությունը (ակտուալ է շուկայում ապրանքների մեկ երրորդի պարագայում)։

Փորձագետները նաեւ նշում են, որ արգելված է ամենափոքրիկների (6 ամսականից փոքր) համար այն սնունդը, որը պարունակում է շաքարի մեծ քանակություն։ Ավելին, նրանք կոչ են անում արգելք մտցնել շաքարի ավելացման հանդեպ (ներառյալ կոնցենտրացված մրգահյութերը) մանկական սննդի ամբողջ արտադրանքի համար։

ԱՎԵԼԻՆ