Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է արել թուլացնել Պարսից ծոցում լարվածությունը

Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է արել թուլացնել Պարսից ծոցում լարվածությունը՝ տարածաշրջանում իր շահերը պաշպանելու համար, հաղորդում է Reuters-ը:

Խոսելով Պարսից ծոց երրորդ ռազմական նավն ուղարկելու որոշման մասին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Պեննի Մորդոնտը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մտահոգված է Պարսից ծոցում եւ այլ վայրերում իր շահերի պաշտպանությամբ:

«Սակայն կենսական կարեւորություն ունի Իրանին հստակ ազդանշան ուղարկելը: Նրանք պետք է փոխեն իրավիճակը: Մենք լարվածություն չենք ցանկանում, եւ կշարունակենք պաշտպանել նավավարությունն ու ապրանքների ազատ տեղաշարժն այդ տարածաշրջանում»,- ասել է նա:

ԱՎԵԼԻՆ