«Նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն». Օսիպյանը՝ նույնասեռականների կողմից հարձակումների մասին

«Նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն». Օսիպյանը՝ նույնասեռականների կողմից հարձակումների մասին

18:05 18 Հլս, 2019

Ես երկար տարիներ աշխատում եմ ոստիկանական համակարգում եւ նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Իջեւանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, երբ նույնասեռականները ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, նաեւ փողոցում հայհոյել են իրավապահներին:

«Մենք պետք է դա հասցնենք նվազագույնը եւ փորձենք ամեն ինչ անել մեր բարեխիղճ ծառայությամբ, որ վերանա նման մոտեցումը: Կան քաղաքացիներ, որոնք տեսնելով փոքրաթիվ ոստիկաններին, իրենք լինելով մի փոքր շատ, կարծում են՝ իրենց կարելի է ամեն ինչ, կարող են օրենք խախտել: Դա այդպես չի, մեր ուժերը բավարարում են ՀՀ ցանկացած հատվածում ցանկացածին կարգի հրավիրել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա:

loading...