5 հիվանդություն, որոնց մասին կարող են մատնանշել հաճախակի փորկապությունները

5 հիվանդություն, որոնց մասին կարող են մատնանշել հաճախակի փորկապությունները

12:02 18 Հլս, 2019

Կյանքի ընթացքում փորկապությանն այս կամ այն կերպ բախվում են շատերը, բայց փորկապությունները, հատկապես՝ հաճախ պատահող, երբեմն կարող են մատնանշել որոշ հիվանդությունների մասին.

Աղեհամակարգի բորբոքային հիվանդություններ

Հաճախակի փորկապությունները, ինչպես եւ հաճախակի լուծը, կարող են մատնանշել աղեհամակարգի բորբոքային հիվանդությունների մասին, ինչպիսին են հաստ աղիքի խոցային բորբոքումն ու Կրոնի հիվանդությունը։ Ուստի, եթե ձեզ անհանգստացնում են փորկապությունները կամ լուծը, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ։

Գրգռված աղեհամակարգի ախտանիշ

Գրգռված աղեհամակարգի ախտանիշը աղեհամակարգի ֆունկցիոնալ հիվանդություն է, որի դեպքում պացիենտին տանջում են քրոնիկական ցավերը որովայնում, անհարմարավետությունը, որովայնի փքվածությունը եւ աղեհամակարգի աշխատանքի խախտումները, ընդ որում՝ առանց լուրջ օրգանական պատճառների։ Հաճախակի փորկապություններն այդ հիվանդության ախտանշաններից են։

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզը շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ էնդոմետրիումի (արգանդի պատի ներքին շերտ) բջիջներն աճելով դուրս են գալիս այդ շերտից՝ թափանցելով որովայնի խոռոչ եւ այլ օրգաններ։ Երբեմն դրանք խոցում են նաեւ աղիները՝ առաջ բերելով փորկապություն եւ այլ խնդիրներ։

Լյարդի հիվանդություններ

Լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են քաղցկեղը, ցիռոզը եւ հեպատիտը, կարող են առաջացնել այնպիսի ախտանշաններ, որոնք ներառում են սրտխառնոցը, հաճախակի փորկապությունները, որովայնի ցավերը, ինչպես նաեւ քորը։ Ուստի այդպիսի ախտանշանները ցանկալի չէ անտեսել։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը երկար ժամանակ զարգանում է գրեթե առանց ախտանշանների, բայց ժամանակի ընթացքում մարդը կարող է ցավեր ունենալ որովայնում եւ խնդիրներ մարսողության հետ կապված, այդ թվում եւ փորկապություն։

loading...