Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

11:17 18 Հլս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 18-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված եւ 2016 թվականի հունիսի 24-ին փոփոխված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 2 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

– «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին

– Կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին

– Սպորտի բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիդ Օվասապյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին:

loading...