«Տուրիստական ընկերության առաջարկած պայմանագրով պետք է երևա նրանց հուսալիությունը». Անվտանգ ճամփորդելու գլխավոր պայմանները

«Տուրիստական ընկերության առաջարկած պայմանագրով պետք է երևա նրանց հուսալիությունը». Անվտանգ ճամփորդելու գլխավոր պայմանները

20:40 17 Հլս, 2019

«Շուկայի զարգացմանը զուգընթաց նաեւ խնդիրներն են շատանում, եւ այստեղ շատ կարեւոր է որ  մենք ճիշտ ընտրություն կատարենք, որպեսզի մեր հանգիստն ուղղակի չփչանա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով արտագնա հանգիստը կազմակերպելու եւ խարդախությունների զոհ չդառնալու թեմային Մ.Ապրեսյանը նշեց.«Որեւէ զբոսաշրջային ընկերության հետ համագործակցելուց առաջ հորդորում եմ մեր քաղաքացիներին առաջին հերթին ուսումնասիրել տվյալ ընկերության առաջարկած պայմանագիրը, նախ արդյոք կնքում են նրանք պայմանագիր, ինչը շատ կարեւոր է, քանի որ կարող եք վճարումն անել առանց գրավոր պայմանգիր կնքելու ու այսպես ասած ընկնեք կրակը: Հետո, կարեւոր է հասկանալ արդյոք այդ պայմանագիրը համապատասխանում է մեր օրենքների պահանջներին, պաշտպանվա՞ծ են ձեր իրավունքները թե ոչ: Պայմանագրում պետք է մանրամասն նկարագրված լինի ծառայությունների ամբողջ փաթեթը` սկիզբ, ավատ, երթուղի, հյուրանոց, սնունդ …»:

Մանրամասները տեսանյութում

loading...