Փառատոնների վայրի ընտրությունը նպատակ ունի բացահայտել տվյալ տեղանքի պոտենցիալը.Ապրեսյան

Գինու, Տոլմայի, Թթի եւ մի շարք այլ փառատոններ, որոնք արդեն հայտնի են ու սիրված ինչպես հայաստանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Արդյոք փառատոնի վայրն ընտրելիս նպատակ դրվում է ճանաչելի ու սիրելի դարձնել ոչ այնքան հայտնի հայամնքերն ու նպաստել տվյալ տարածաշրջանի պոտենցիալի բացահայտմանը, հետաքրքվեցինք տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից.

«Շատ կարևոր հարց է, քանի որ հենց այդ քաղաքականությունն է դրված աշխատանքի հիմքում: Հատկապես պետական աջակցություն ունեցող փառատոնները տեղի են ունենում տարբեր մարզերում, այդ թվում սահմանապահ համայնքներում: Դա կարևոր նշանակություն ունի եւ նպատակ ունի ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի հանրապետության մարզեր, համայքներ ու նաեւ բացահայտել տվյալ տեղանքի եղած բայց չբացահայտված պոտենցիալը: Դա փառատոնի կարևոր հզորություններից մեկն է, ինչպես նաեւ օտագործվում է զբոսաշրջային ավելի պասիվ սեզոնը լցնելու գաղափարը, իհարկե եթե փառատոնն իր առանձնահատկությամբ պայմանավորված չէ կոնկրետ ժամանակահատվածով եւ օրերով, ինչպես օրինակ ամենահաջողվածներից գինու փառատոնը կայանում է Խաղողօրհնեքի տոնի հաջորդող օրերին: Արդեն ժամանակն է, որպեսզի ձմեռային փառատոնները  եւս ակտիվացնենք, ժամանակին մի քանի այսպիսի փորձեր եղան, բայց լավագույն արդյունքը չստացանք, հուսանք ապագայում ավելի կհաջողենք այդ հարցում: Ղափամայի հետ կապված միջոցառումը համոզված եմ, որ շատ լավ պոտենցիալ ունի պարբերական դառնալու հատկապես Ամանորին, քանի որ շատ զբոսաշրջիկներ արդեն Հայաստանն ընտրում են Ամանորն այստեղ նշելու համար»:

Մեր հարցին արդյո՞ք Հայաստանում գործող տուր-օպերատորներն ու զբոսաշրջային ընկերություններն են փառատոնները ճանաչելի դարձնում` առաջարկվող փաթեթեների մեջ նեշրառելով, թե՞ զբոսաշրջիկն ինքն է բացահայտում իր համար որեւէ փառատոն ու արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերում, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց.

«Այս դեպքում գործընթացը երկկողմանի է, նախ մենք ունենանում ենք հետաքրքիր առաջարկ, հետո դա սկսում է կամաց-կամաց զարգանալ եւ ավելի խթանվել, ներկայանալի դառնալ, հանրահռչակվել եւ գրավել զբոսաշրջիկներին: Եվ իհարկե, գովազդի եւ այլ միջոցներով ազդում ենք պոտենցիալ զբոսաշրջիկի որոշման վրա, բայց արդեն շատ զբոսաշրջիկներ էլ լինելով Հայաստանում եւ վայելելով այդ բացառիկ հաճույքը մեծ տպավորությունենրով հեռանում են Հայաստանից ու այդ տպավորությունենրով կիսվում իրենց ընկերների, հարազատների հետ ու արդեն գործում է ձնագնդիի էֆեկտը` գնալով ավելի մեծ հետաքրքրություն է լինում»:

Մեխակ Ապրեսյանը նաեւ կարեւորեց պետության առաջին դեմքերի մակարդակով մասնակցությունը ամենատարբեր փառատոններին, նշելով որ դա իր հերթին ընդգծում է  միջոցառման արժեւորումը պետության կողմից:

ԱՎԵԼԻՆ