«Հայ-վրացական խոհարարական բաթլ».Մեխակ Ապրեսյանը կայացած եւ կայանալիք հետաքրքիր փառատոնների մասին

«Հայ-վրացական խոհարարական բաթլ».Մեխակ Ապրեսյանը կայացած եւ կայանալիք հետաքրքիր փառատոնների մասին

19:35 17 Հլս, 2019

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում վերջին տարիներին մեծ թափ հավաքած փառատոնային մշակույթին, եւ մասնավորապես այն հարցին թե ինչպես են փառատոնները նպաստում տվյալ տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ընդգծելուն:

Անդրադառնալով արդեն ավանդական դարձած մի շարք փատատոնների, Մեխակ Ապրեսյանը նաեւ տեղեկացրեց, որ աշունը եւս լինելու է հագեցած ու հետաքրքիր.«Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ, որը շատ հետաքրքիր է լինելու, այսպես ասած խոհարարական բաթլ: Միմինոյի հերոսների արձանների մոտ, շատ հետաքրքիր է լինելու: Սևանում կանցկացվի հեղինակային երգի «Բարդեր» փառատոնը, Դիլիջանում` ավանդական դարձած մեկ այլ «Մշակութային վերածնունդ» փառատոնը: Սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնը, որը նույնպես արդեն ավանդական է: Արենի գյուղում հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը կանցկացվի գինու փառատոնը, Բերդում՝ մեղրի և հատապտուղների փառատոնը»:

loading...