Բնապահպանը նշեց Սեւանա լճի «ծաղկման» պատճառը եւ նրան «առողջացնելու» դեղատոմսը

Բնապահպանը նշեց Սեւանա լճի «ծաղկման» պատճառը եւ նրան «առողջացնելու» դեղատոմսը

17:47 17 Հլս, 2019

Սեւանա լճի աղետալի վիճակն առաջացրել են ջրի պարբերական բացթողումները եւ նրա մակարդակի տատանումները: Ազգային ժողովում «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ Սեւանի շուրջ ստեղծված իրավիճակը իսկապես աղետալի է, քանի որ փաստացի խախտվել է  բնական հավասարակշռությունը: «Բնապահպանները բազմիցս Կառավարությանը կոչ են արել հրաժարվել ջրի պարբերական բացթողնման պրակտիկայից, քանի որ մակարդակի տատանումները ազդում են լճի վիճակի վրա: Սակայն այս պրակտիկան շարունակում է կիրառվել եւ արդեն իր «պտուղներն» է տալիս», -, ասաց Դանիելյանը:

Բնապահպանը նշում է, որ լիճը կարող է «առողջանալ» միայն ջրի մակարդակի զգալի բարձրացման դեպքում, ինչի համար անհրաժեշտ է պետության նոր եւ համակարգված մոտեցումը՝ հաշվի առնելով գլոբալ իրողությունները:

«Լճին դեռեւս խորհրդային ժամանակներից հատուկ ուշադրություն է հատկացվել, սակայն այդ ժամանակ չկար կլիմայի գլոբալ փոփոխություն:

Դեռ այն ժամանակներից  ջրի մակարդակը 6 մետրով բարձրացնելու առաջարկը հաշվի չէր առնում ներկայիս իրավիճակը եւ վերանայման կարքի ունի», – պարզաբանեց նա:

Փորձագետը կոչ  արեց վերստեղծել  2014-2018 թթ. նախագահին առընթեր գործող Սեւանի խնդիրների հարցերով հանձնաժողովը՝ լճի փրկության միջոցների համակարգման համար արդեն   ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո:

«Հանձնաժողովը, որի կազմի մեջ էին մտնում պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կարողացել էր պետության ուշադրությունը կենտրոնացնել Սեւանի խնդիրիների վրա, վերահսկում էր էկոլոգիական իրավիճակը նրա ափին, ափի աղտոտման մակարդակը, կանխում էր լճից ջրի բացթողնման փորձերը: Եվ այսօր անհրաժեշտ է ստեղծել Սեւանի փրկության փորձագիտական շտաբ, որը օպերատիվ լուծումներ կգտնի», – նշեց փորձագետը, ընդգծելով նաեւ երկրում ոռոգման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը` նշելով, որ Սեւանից ջրի բացթողումների դեպքում ջրի ավելի քան երկու երրորդը չի օգտագործվում ըստ նպատակի:

loading...