Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհի որոշ հատվածներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհի որոշ հատվածներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

16:37 17 Հլս, 2019

«Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 եւ կմ109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն  իրականացվում են կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածում:

Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում եւ մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետեւում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները:

loading...