Մալայզիայի նախկին թագավորը ամուսնալուծվել է միսս Մոսկվայից. ԶԼՄ

Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ը, որը 2018 թվականի վերջին հրաժարվել էր գահից, ամուսնալուծվել է ռուս Օքսանա Վոեւոդինայից՝ «Միս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթողից, հաղորդում է տեղական New Straits Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Հրատարակության զրուցակիցները նշել են, որ ամուսնալուծության մասին փաստաթղթերը  հունիսի 22-ին ներկայացվել են Սինգապուրի դատարան, ձեւակերպման ընթացակարգը ավարտվել է հուլիսի 1-ին: Բացի այդ աղբյուրները  թերթին հաստատել են ամուսնալուծության վկայականի իսկությունը, որը հայտնվել է տեղական սոցցանցերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրատարակությունը չի նշում հարաբերությունների խզման պատճառը , սակայն հայտնում է, որ եթե հավատանք փաստաթղթին, կողմերը ձեւակերպել են իսլամի ամենախիստ ամուսնալուծություններից մեկը՝ այսպես կոչված չչեղարկվող ամուսնալուծություն: Դրա համաձայն՝ զույգը չի կարող նորից ամուսնանալ, միայն եթե կինն ամուսնանա այլ տղամարդու հետ եւ նա իր կամքով չբաժանվի նրանից կամ չմահանա:

Մալայզիայի նախկին թագավորի ամուսնալուծության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:

Բացի այդ աղբյուրները թերթին հայտնել են, որ թագավորական ընտանիքը մտահոգված է եղել Instagram-ում Վոեւոդիանի գրառումից, որում նա նշել է, որ իր որդին Մալայզիայի ապագա թագավորն է:

Похожее изображение

Картинки по запросу Օքսանա Վոեւոդինա

 

ԱՎԵԼԻՆ