Սևանա լճի ջրիմուռների ծաղկման պրոցեսը քչացել է.Բարդուղ Գաբրիելյան

Սևանա լճի ջրիմուռների ծաղկման պրոցեսը քչացել է.Բարդուղ Գաբրիելյան

14:07 17 Հլս, 2019

Սևանա լճի կապտականաչ ջրիմուռների ծաղկման պրոցեսը բավականին քչացել է, բայց դա չի նշանակում, որ  ջուրը ինքնամաքրվել է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 17–ին,  մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Ջրիմուռները սկսել են մահանալ, բայց նստում են հատակին, որոշ տեղերում սկսվում է փտեցման պրոցեսները, որը կլանում է թթվածինը։ Բայց անպես չէ, որ ամբողջությամբ վերացել է»,- ասաց նա, հավելելով, որ ջրիմուռների զարգացման  պրոցեսները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։

«Աշնանն ընդհանրապես  տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների  զարգացում։ Դա կլինի ծաղկում՝ արտառոց զարգացում, թե ոչ, դժվար է ասել, կախված է տարբեր գործոններից՝ տարվա այդ ժամանահատվածի ջերմաստիճանից, լճի ջրի բարձրանալուց կամ չբարձրանալուց, որոնք այդ ծաղկման հիմնական պատճառն է»,- ասաց Բ. Գաբրիելյանը

Նրա խոսքով՝  մեկ տարում հնարավոր չէ այնպես անել, որ ընդհանրապես կանխեն ջրիմուռների ծաղումը, քանի որ նախաեսում են միջոցառումներ՝ ջրի մակարդակի բարձրացում, ափամերձ գոտիների մաքրում, ձկնային, խեցգետնի պաշարի բարձրացում, կառուցել մաքրման կայաններ. «Մեկ տարում հնարավոր չէ, բայց պետք է սկսել ու տարեցտարի կունենանք լավացում։ Եթե դա չարվի, կգնա վատացում, քանի որ  հատակին  կուտակված օրգանական նյութը մյուս տարի խառնման ժամանակ կմտնի պրոցեսների մեջ»։

Ըստ Գաբրիելյանի, պետք է սկսել ափամերձ գոտիների մաքրումը, արգելել գետերով կենցաղային աղտոտված ջրերի մուտքը լիճ, այսինքն կատարել Սևանի պահանության համար օրենքով նախատեսված միջոցառումները, որը պարտավոր են անել համապատասխան կազմակերպությունները։

Խոսելով լճում ջրային պաշարների մասին, Գաբրիելյանն ասաց, որ դրությունը բավականին բարենպաստ չէ կողակի, բեղլուի համար, պաշարները գրեթե վերացել են. «Իշխանի դեպքում միտում կար, որ արհեստական աճեցման և բացթողման արդյունքում վիճակը բարելավել, սակայն ես բազմիցս  ասել եմ՝ քանի գետերում բազմացում չկա, իսկ գետերում պայմաններ չկան, ահավոր վիճակում են գտնվում, խոսել բնական զարգացման մասին, սխալ է»,- նշեց նա։

loading...