Իրանը եւ Հայաստանը, ըստ ամենայնի, առեւտրում կանցնեն ազգային արժույթի օգտագործմանը

Իրանը եւ Հայաստանը, ըստ ամենայնի, առեւտրում կանցնեն ազգային արժույթի օգտագործմանը

18:47 16 Հլս, 2019

Իրանը եւ Հայաստանը, ըստ ամենայնի, առեւտրում կանցնեն ազգային արժույթի օգտագործմանը: Այս մասին հայտարարել է Իրան-Հայաստան համատեղ առեւտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, հաղորդում է Mehr-ը:

«Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով բիզնես վարելու համար, այսինքն րիալներով եւ դրամով, որպեսզի ֆինանսավարկային կազմակերպության ստեղծման մասին առաջարկը, որը դուրս է գալիս բանկային կանոնների շրջանակներից, ներկայացվի Իրանի Իսլամական Հանրապետությանը», – նշել է նա:

Նրա խոսքով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած վերջին հանդիպման ընթացքում վերջինս ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին եւ մտադիր է ավելացնել երկու երկրների միջեւ փոխադարձ ներդրումները:

Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտին դեռեւս ակտիվացաված չէ:

«Այդ գոտու ակտիվացմանը զուգընթաց իրանական սահմանների մոտ  գործարանները եւ սպասարկման համակարգերը միացնել ԵՏՄ համակարգին»:

Յարիջանյանը հաղորդել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղեւորվի 100 անձից կազմված  իրանական առեւտրատնտեսական պատվիրակությունը:

Նա նաեւ նշել է, որ երկու երկրների առեւտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: «Էներգետիկան Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հիմնական ոլորտն է»:

loading...