Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան- Ադրբեջանի սահման ճանապարհի առանձին հատվածների նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան- Ադրբեջանի սահման ճանապարհի առանձին հատվածների նորոգման աշխատանքները

12:02 16 Հլս, 2019

Երեւան-Սեւան-Իջեւան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են  կմ 64+174ից մինչեւ կմ 67-150 եւ կմ 96+500ից մինչեւ կմ 106+100 հատվածներում:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից  հայտնում են, որ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետեւում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար  Գոռ Ավետիսյանը:

Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

loading...