Գիտնականները նախադիաբետով մարդկանց խորհուրդ են տալիս օրը գոնե 20 րոպե քայլել

Գիտնականները նախադիաբետով մարդկանց խորհուրդ են տալիս օրը գոնե 20 րոպե քայլել

10:46 15 Հլս, 2019

Մասնագետները խորհուրդ են տալիս նախադիաբետով մարդկանց օրը գոնե 20 րոպե քայլել, դա կօգնի նվազեցնել սրտի նոպայի եւ կաթվածի առաջացման վտանգը, հավաստում են Լեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Նախադիաբետի ժամանակ արդեն նկատվում է գլյուկոզայի յուրացման խախտում, որն արտահայտվում է ուտելուց հետո կամ առաջ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ, բայց որը չի հասնում ակնհայտ դիաբետի ցուցանիշներին։ Նախադիաբետը նախորդում է լիարժեք շաքարային դիաբետին, դրան բնորոշ է խոշոր, այդ թվում՝ սրտի անթոների ախտահարումը։ Միեւնույն ժամանակ, եթե նախադիաբետ ունեցող մարդը ծխում է, վտանգը նրա անոթների համար զգալիորեն բարձրանում է, քանի որ գլյուկոզայի փոխանակման խախտման ֆոնին նիկոտինի բացասական ազդեցությունը սաստկանում է։

Գիտնականները պարզել են, որ քայլելն օգնում է գլյուկոզայի յուրացման խնդիրներ ունեցող մարդկանց պաշտպանվել սրտի եւ ուղեղի կաթվածներից։

Նախագծի մասնակիցները տառապում էին նախադիաբետից եւ ավելորդ քաշից։ Նրանց համար գիտնականները կազմել են կենսակերպը փոխելու ծրագիր, որով նախատեսվում էր ֆիզիկական ակտիվություն շաբաթը 150 րոպե մակարդակով։ Հետազոտողներն օգտագործել են քայլաչափեր, որպեսզի գրանցեն, թե որքան են հետազոտության մասնակիցները քայլել օրվա ընթացքում։ Նրանք համեմատել են կյանքի տարբեր շրջաններում կատարված ուսումնասիրությունների տվյալները՝ փորձարկման սկզբում, անցկացման ընթացքում, ավարտվելուց 12 ամիս հետո։

Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության 150 րոպեի (օրը 20 րոպեից մի փոքր ավելի) նորմատիվը կատարելու համար կամավորները սկսել են շարժվել, մասնավորապես, նրանցից շատերը քայլել են։ Մասնագետները պարզել են, որ օրական յուրաքանչյուր 2000 լրացուցիչ քայլը, որոնք մարդիկ սկսել են անել հետազոտությունն սկսելուց հետո, 10 տոկոսով իջեցրել է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

loading...