Զելենսկու շարասյան երեք մեքենա դարձել է ՃՏՊ մասնակից Զապորոժիե մեկնող ավտոբուսների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շարասյան երեք մեքենա դարձել է ՃՏՊ մասնակից Զապորոժիե մեկնող ավտոբուսների հետ, որոնցում երեխաներ էին։ Ոչ ոք չի տուժել։ Այս մասին կիրակի տեղեկացրել է «Ստրանա.ua» պորտալը՝ հղում կատարելով  Ուկրաինայի Պետական պահպանության վարչությանը (ՊՊՎ)։

Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառը նախագահի շարասյան մեքենաների վազանցն էր։ «Երեխաներ տեղափոխող մեքենաներից առաջ անցան երկու Volkswagen Touareg Զելենսկու շարասյունից եւ անվտանգության ծառայության ավտոբուսը,- ասել են ՊՊՎ-ում։- Նրանք վերադառնում էին Կիեւ, իսկ Զելենսկին մայրաքաղաք էր թռել ինքնաթիռով։

Պարբերականի աղբյուրը ՊՊՎ-ում վթարը կապել էր նաեւ նախագահի ավտոշարասյան վարորդների պակասի հետ։ Նրա տվյալներով՝ «30 վարորդից այժմ հաստիքում կեսն է աշխատում։ Կադրերի պակասի եւ խիտ գրաֆիկի պատճառով վարորդներն օրերով չեն քնում։ Այստեղից էլ ՃՏՊ-ն»։

Շաբաթ, հուլիսի 13-ին, Զելենսկին աշխատանքային այցով Օդեսայում էր, որտեղ խորհրդակցություն էր հրավիրել Ուկրաինայի ծովային նավահանգիստների զարգացման հարցերի վերաբերյալ։

 

ԱՎԵԼԻՆ