Չենք կարող ասել, որ հեղափոխությունից հետո քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ են եղել.Ա.Ղուկասյան

«Շատ փորձագետներ ասում էին, որ կլինի տնտեսական մեծ անկում` կոլապս, իսկապես աշխարհում հեղափոխությունների շատ օրինակներ կան, երբ հեղափոխությունից հետո տնտեսական կոլապս է եղել, Հայաստանում այդ անկումը շատ մեղմ եղավ: Բայց գիտենք նաեւ որ հեղափոխությունը եղավ, քանի որ մարդիկ սպասում եւ ակնկալում էին սոցիալական վիճակի փոփոխություն: Եվ հեղափոխությունից մեկ տարի անց մենք չենք կարող ասել, որ քաղաքացու կյանքում դրական փոփոխություն է եղել»,-այսպիսի կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց  «Հանուն սոցիալական հավասարության կուսակցության»նախագահ Արման Ղուկասյանը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին ու ամենաքննարկված թեմային` Ստամբուլյան կոնվենցիային, որի ՀՀ իշխանության կողմից վավերականութանն ուղղված քայլերի դեպքում, խոստացավ ակտիվ պայքար սկսել ու առաջնորդել շարժումը` թույլ չտալով մի կոնվենցիայի վավերացում, որը դեմ է մեր արժեհամակարգին եւ այլասեռում է տարածում ի դեմս երրորդ սեռ կոչվածի ընդունմանը:

Մանրամասները տեսանյութում.

 

ԱՎԵԼԻՆ