Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 800 կրակոց. Արցախի ՊՆ

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 800 կրակոց. Արցախի ՊՆ

15:42 13 Հլս, 2019

Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

loading...