Շքեղ եւ հմայիչ․ Սիրուշոյի նոր հրապարակումը՝ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխության կարմիր գորգուղուց

Շքեղ եւ հմայիչ․ Սիրուշոյի նոր հրապարակումը՝ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխության կարմիր գորգուղուց

12:52 13 Հլս, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն  24 ժամ, ինչից հետո ջնջվում է, Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։  Երգչուհին այժմ գտնվում է Բեյրութում, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:

Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր զգեստ, համահունչ զարդեր։ Կերպարն ամբողջացրել է գոտին։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Սիրուշոն կիսվել էր ինքնաթիռում արված լուսանկարով։ Երգչուհին սպորտային կերպար էր ընտրել. նա սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր նույն գույնի գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում երգչուհին ինքնաթիռի տեսքով սմայլիկ էր օգտագործել։

loading...