Ավանի Նարեկացի թաղամասում շենքի 10-րդ հարկից ընկած աղջիկը տեղում մահացել է

Ավանի Նարեկացի թաղամասում շենքի 10-րդ հարկից ընկած աղջիկը տեղում մահացել է

12:46 10 Հլս, 2019

Երեւանի Ավանի Նարեկացի թաղամասում այսօր՝ հուլիսի 10-ին, շենքից ընկած աղջիկը մահացել է:

Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։

loading...