Առողջ քաշ պահպանելու համար օրվա ո՞ր ժամին է պետք մարզվել

Առողջ քաշ պահպանելու համար օրվա ո՞ր ժամին է պետք մարզվել

12:01 10 Հլս, 2019

Բրաունի համալսարանին առընթեր Ուորեն Ալբերտի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, թե առողջ քաշ պահպանելու համար երբ արժի մարզվել:

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել ֆիզիկապես ակտիվ 375 մեծահասակների շրջանում, որոնք նախկինում ազատվել են ավելորդ կիլոգրամներից: Հաջողվել է պարզել հետաքրքիր օրինաչափություն. կամավորների 68 տոկոսը, որոնց հաջողվել է պահպանել անհրաժեշտ քաշը, մարզվել են միեւնույն ժամին: Հենց նրանց է հաջողվել լավ ֆիզիկական վիճակ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե օրվա որ ժամն են հատկացրել մարզումներին

Եվս մեկ առանձնահատկություն է այն, որ նման՝ «ըստ խիստ ծրագրի» ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի ինտենսիվ է եղել, ինչը նույնպես ազդել է վերջնական արդյունքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում:

loading...