Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Frontex-ի գործադիր տնօրենի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն  այսօր՝ հուլիսի 9-ին հանդիպել է Frontex-ի (Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալություն) գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեժերիի (Fabrice Leggeri) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ տարածքի միգրացիոն խնդիրները, գործակալության գործունեության ուղղությունները։

Կողմերը հանգամանալից քննարկել են Գործակալության եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Գործակալության պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին՝ Ֆաբրիս Լեժերին բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքը՝ ԵՄ հետ ազատականացված արտոնագրային ռեժիմի համար սահմանված պայմաններին համապատասխանության տեսանկյունից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող իրավական եւ գործնական հարցերի շուրջ։

ԱՎԵԼԻՆ