Պուտինն անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով: Նրա խոսքով՝ երկրում հակառուսական տրամադրությունները բորբոքում են մարդիկ, որոնք պատմություն չգիտեն եւ վերջնարդյունքում Վրաստանին են վնաս հասցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրանից բացի, ՌԴ նախագահը կարծում է, որ «մեծ պատիվ» կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործի հարուցումը, որն իրեն վիրավորել է: Նա այսպիսի կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով ռուս խորհրդարանականների նախաձեռնությունը:

«Մեծ պատիվ կլինի այդպիսիների դեմ քրեական գործի հարուցումը,- ասել է ՌԴ նախագահը: – Թող հետագայում էլ հեռարձակի: Ինչ վերաբերում է Վրաստանի դեմ տարբեր կարգի պատժամիջոցներին, ես դա չէի անի հատկապես վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով,- ասել է նա: – Ինչ-որ մեկը դուրս է եկել, ինչ-որ բան է դուրս տվել՝ իրեն ինչ-որ բան երեւակայելով, նրա մասին առաջ ոչ ոք ոչ մի բան չգիտեր, իսկ հիմա բոլորը խոսում են, դե այս իմաստով ուզածին հասել է: Նրան 2 ամսով հեռացրել են, նա մեկնել է հանգստանալու, հետո կգա, աշխատանքը կշարունակի: Բայց կան մարդիկ, որոնք Վրաստանում բողոքում են սրա դեմ»:

ԱՎԵԼԻՆ