ԵՏՄ երկրները կարող են քննարկել անդրազգային կորպորացիաների ստեղծման հարցը. ԵՏՀ նախարար

Եվրասիական տնտեսական հաձնաժողովը (ԵՏՀ) քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում խոշոր անդրազգային կորպորացիաների ստեղծման պիլոտային նախագծեր։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում, ԻՆՆՈՊՐՈՄ-ի համաժողովի ընթացքում ասել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության համալիրի նախարար Ալեքսանդր Սուբոտինը։

«Մենք գնահատում ենք իրականացրել։ Պարզվել է, որ նման անդրազգային կորպորացիայի ստեղծման գաղափարն իրականացնելը հեշտ չէ։ Առաջին փուլում մենք առաջարկում ենք ընտրել երկու-երեք նման պիլոտային նախագիծ եւ դրանց հիման վրա արդեն տեսնել, թե ինչպես են աշխատում կոնկրետ մոդելները, որպեսզի հետո տարածենք մյուս ճյուղերում»,- ասել է Սուբոտինը։

Նրա խոսքով՝ պիլոտային նախագծերը կարող են իրականացվել ԵՏՄ երկրների կողմից՝ արդեն առկա կոոպերացիոն կապերի հիման վրա, օրինակ՝ մեքենաշինությունում եւ թեթեւ արդյունաբերությունում։

«Կարելի է նաեւ փորձել գործարկել նման պիլոտային նախագիծ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում, անօդաչու կառավարմամբ գյուղտեխնիկայի ոլորտում։ Նման նորություններ կան Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանում կան գաղափարներ, Ռուսաստանի Դաշնությունում կան հսկայական նախագծեր։ Ինչո՞ւ չմիավորվել եւ մի ինչ-որ բրենդային բան չանել»,- ասել է ԵՏՀ նախարարը։

ԱՎԵԼԻՆ